Избранное

Ողջո՜ւյն…

3788c-13408698_223395978053611_1517559050_nՈղջույն…Դուք գտնվում եք իմ մտքերի աշխարհում: Այստեղ տեղ կգտնեն իմ բոլոր մտքերը բանաստեղծությունների, խոհերի, աֆորիզմներ (իմ հորինած), շարադրությունների տեսքով: Ես նաև ունեմ իմ անձնական բլոգ-էջը: Ունեմ նաև թարգմանական բլոգ: Մաղթում եմ հաճելի ընթերցանություն:

Ետ նայել կնշանակի՝ ընկճվել…

0-02-04-5b05aa9bf32ed62241db22177a15ac9093eff08973dd1b34bcd9e229d55e92a9_ce16f470.jpgՄի ամբողջ կյանք մենք անցնում ենք դժվարություններով, որոնք պետք է հաղթահարենք: Գիտեմ, միշտ էլ ասելը հեշտ է, որովհետև կյանքում հանդիպում են այնպիսի դժվարություններ, որոնք անհաղթահարելի են թվում և հետո մեծ հետք են թողնում մեր կյանքի վրա, որ նույնիսկ ապագայում չենք մոռանում դրանք, բայց պետք է պատրաստ լինել ամեն ինչի և չընկճվել: Ետ նայել կնշանակի՝ ընկճվել: Այո, այն կնշանակի ընկճվել, քանի որ այդ մեծ և խորդուբորդ ճանապարհին միշտ առաջ ենք նայել, միշտ, և մի պահ հանկարծ հայացք գցենք մեր անցած ճանապարհին, դա կնաշանկի, որ մենք փոշմանում ենք, որ ափսոսում և հուսահատվում ենք: Կյանքում ես ինքս էլ շատ անգամ եմ հուսահատվել, շատ անգամ հայացք գցել իմ անցած ճանապարհին և հուսահատությունից ցանկացել, պարզապես կիսատ թողնել այն և չշարունակել, սակայն չի ստացվել, քանի որ ճանապարհի կեսից արդեն ուզած, թե չուզած, մենք պետք է շարժվենք առաջ ու կարողանանք հաղթահարել դրանք: Ես ինձ միշտ փորձում եմ համոզել, խոսք տալ, որ միայն առաջ եմ նայելու, բայց չի ստացվում, միևնույն է, գալիս է մի պահ, երբ էլ չի ստացվում, և արդեն սկսում ես ընկճվել և հուահատվել: Ես միշտ կփորձեմ նայել առաջ (մեծ դժվարությամբ, քանի որ դա իրոք դժվար է), քանի որ ետ նայել կնշանակի՝ ընկճվել;

Ամեն մեկն իր աչքերով…

27654522_1751286664927345_9213175750445248858_n-915x400.jpgՄենք բոլորս ապրում ենք, զգում, սիրում, տեսնում այս աշխարհը, կյանքն այնպես, ինչպես ցանկանում ենք: Մենք բոլորս էլ ապրում ենք նույն մոլորակում, նույն քաղաքում, բայց այս ամենն ինձ համար ուրիշ է, ունի ուրիշ պատկերացումներ, ուրիշ լավ պահեր և տխուր պահեր, իսկ քեզ համար՝ այն լրիվ ուրիշ է, ուրիշ են ուրախ և տխուր պահերը, ուրիշ են զգացումներն ու կյանքը: Ամեն մեկը կյանքը տեսնում է իր աչքերով, աչքերը կարող են ցույց տալ վատը, լավը, դաժանն ու անկրկնելին, իսկ մենք կտեսնենք հենց այնպես, ինչպես աչքերը ցույց տան: Իսկ իմ աչքերով միայն կարող եմ նայել ես, հետևաբար իմ պատկերացրած կյանքը, իմ պատկերացումներով լի աշխարհը ոչ ոք չգիտի, չի պատկերացնում, այնպես, ինչպես ես: Մենք կարող ենք անցնել նույն դժվարություններով, ունենանք նույն ապրումները, սակայն երբեք մեր ապրումներն ու դժվարությունները նույնը չեն դառնա, քանի որ դրանք ինձ համար կարող են ավելի ցավոտ լինել, քան քեզ համար: Մենք կարող ենք զգալ հիանալի պահեր, սակայն դրանք նույնպես երբեք նույնը չեն դառնա, քանի որ ինձ համար դրանք կարող են լինել կրկնակի անմոռանալի և անկրկնելի, քան քեզ համար: Ինչն էլ վկայում է այն մասին, որ ամեն մեկն իր աչքերով…

Լուսե ստվերներ…

Картинки по запросу Լույս և ստվերԼուսե ստվերներ…Ստվերներն առանց լույս ոչինչ են…Կյանքի ստվերները մեզ ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում: Ստվերներից են՝ ԵՐԲԵՔԸ, ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱԽԸ, ՄԱՀԸ…Այն չարաբաստիկ ստվերները, որոնք կարող են մեզ կործանել, եթե իհարկե մենք չպայքարենք, իսկ մենք կպայքարե՞նք: Դրանում է կայանում խնդիրը, որն էլ ունի իր լուծումը: Ստվերները հայտնվում են այն մարդկանց կյանքում, ովքեր չեն սիրում պայքարել, և այդպես նրանց մոտ շատանում են ստվերները, որից հետո միայն մնում է այն վերածել լուսե ստվերների, դարձնել լույս: Ինչպե՞ս: Ասեմ, թե ինչպես: Այդ ստվերները մենք պետք է օգտագործենք և նրանց դարձնենք ավելի լավը, նրանց մեջ լավն ու լույս ստեղծենք: Վախը հաղթահարենք, մենակության չմատնվենք, երբեք չասենք՝ երբեք, և մահին չընդունենք ու պայքարենք: Հենց այդ ստվերներն են ծածկում կյանքի ծուղակներն ու դժվարությունները, այդ պատճառով էլ նրանք շատ հանկարծակի և անսպասելի են հայտնվում: Այդ ստվերներին մենք պետք է սարքենք լուսե ստվերներ, լապտերներ, որոնք ոչ թե կմռայլեցնեն և խավար կդարձնեն մեր կյանքը, այլ կլուսավորեն և պայծառ կդարձնեն: Դա է կյանքի գաղտնիքը: Պետք է պայքարել և ստվերներին վերածել կյանքի լույսի՝ լուսե ստվերների:

Ընդունիր այնպիսին ինչպիսին կա…

Картинки по запросу мыслиԸնդունիր այնպիսին, ինչպիսին կա…Մի փորձիր փոխել նրան…Նա այնպիսին է, ինչպիսին կա, ընդունիր նրան այդպիսին: Միգուցե ունի շատ խենթ բնավորություն, միգուցե հաճախ է նեղանում, հաճախ է մեկուսանում, գուցե և չափազանց բարի և միամիտ է: Չփորձես փոխել նրան, դա նրան ցավ կպատճառի: Ասել եմ ու կրկնեմ, որ մարդիկ տարբեր են, հատկանիշներն ու բնավորությունները՝ նույնպես: Եթե շփվում ես, սիրում ես մի մարդու, երբեք պետք է չփորձես նրան փոխել կամ էլ համեմատել, չէ որ, երբ սիրում ես, դադարում ես համեմատել և չես տեսնում ոչ մի թերություն: Մենք՝ մարդիկս երբեք չենք հասկանում՝ երբ ենք մարդուն ցավեցնում, նեղացնում, մինչև չենք զգում այդ ամենը: Երբ մարդուն ցանկանում ենք փոխել և նրան էլ ասում ենք՝ փոխվի՛ր, նրան այնքան ցավ ենք պատճառում, որ բառերով չենք կարող նկարագրել: Իհարկե, մենք դա կհասկանանք, երբ նույնկերպ մեզ հետ վարվեն, բայց չէ որ հետո զղջալու ենք, ափսոսալու, ցանկանալու ենք ժամանակը ետ բերել, սակայն…Երբեք պետք չէ մարդկանց մեջ փնտրել այն, ինչ չկա, պետք է տեսնել այն, ինչ կա, պետք չէ փոխել մարդուն, այլ պետք է չնկատել այդ թերությունները, և վերջապես պետք է չհամեմատել երբեք ու երբեք, քանի որ հենց համեմատման ժամանակ են մարդկանց թերությունները ի հայտ գալիս, և այդ ժամանակ ոչ մեկ և ոչ մի բան չի կարող դրանք թաքցնել, եթե դու դա ինքդ չանես:

Չեմ կարողացել, չեմ կարողանում, չեմ էլ կարողանա…

Похожее изображениеՉեմ կարողացել, չեմ կարողանում, չեմ էլ կարողանա…Հաճախ մենք՝ երևակայական էկաներս, չենք հասկանում, թե երբ և ինչ պետք է անենք: Մեր կյանքը մի երկար ու անհուն ճանապարհ է, և մենք պետք է գիտակցենք, թե որ կյանքի որ պահին ինչ պետք է անենք, փորձել, թե սպասել, լսել, թե խոսել…Կյանքի յուրաքանչյուր ժամանակ պետք է փորձել և հույսը չկորցնել: Կյանքի տարբեր հատվածներում մենք տարբեր ենք լինում և կյանքում առհասարակ շատ ու շատ բաներ ենք սովորում, հաղթահարելով տարբեր բաներ՝ մենք փոխվում ենք: Լինում են բաներ կյանքում, որ մենք չենք կարողանում հաղթահարել և միանգամից հուսահատվում ենք, սակայն այդպես ճիշտ չէ, պետք է միշտ հույսով մնալ: Ես ինքս երբեմն կյանքում հուսահատվում եմ և չեմ կարողանում առաջ շարժվել, սակայն պետք է միշտ հույս ունենալ: Երբեք մի ասա՝ երբեք: Դու կարող ես անել ամեն բան, միայն պետք է փորձել և կյանքի յուրաքանչյուր փուլում չկորցնել հույսը: Հենց Ձեր խոսքերը կարող են Ձեզ հուսահատեցնել, պետք չէ ասել՝ ես երբեք չեմ կարող, և դոփել տեղում, պետք է միշտ հույս ունենալ և պայքարելով շարժվել առաջ: Կյանքը պայքար է: Ով պայքարում է, նա ապրում է:

Սիրո փոխարեն երկնքից աստղեր…

Картинки по запросу սերՍիրո փոխարեն երկնքից աստղեր հարկավո՞ր են: Միթե՞ սիրուն կարող են փոխարինել անգին քարերը կամ էլ երկնքից իջեցված լուսավոր աստղերը: Կարծում եմ չեն կարող: Սերը մի զգացմունք է, որը կյանքում միակն է, որ դեպքեր են լինում, երբ փոխադարձ չէ: Սերը վեհ զգացմունքն է, որը, կարծում եմ, անփոխարինելի է: Այն երջանկացնում է, փոխում է: Փոխում է մարդուն ամբողջությամբ, սկսում ես կյանքին նայել ուրիշ աչքերով: Միթե այդ ամենը կարող են անել անգին քարերը կամ երկնքի աստղերը: Չէ որ սերն է այն հրաշքը, երբ մարդուն սթափեցնում է կյանքի յուրաքանչյուր պահի, վայրկյանի: Նյութականը երբեք չի կարող ազդել և փոխել մարդուն: Չի կարող երջանկացնել այդ չափ: Մարդիկ, ովքեր նյութականը ավելի շատ են գնահատում, քան զգացմունքները, պարզապես չեն պատկերացնում այդ հրաշքը, փոփոխությունը: Այն իսկապես փոխում է թե՛ կյանքը, թե՛ մարդուն: Սերը մի զգացմունք է, որը անփոխարինելի է…

Ամենը, ինչ որ ճնշում է հոգին…

Картинки по запросу Ամենը, ինչ որ ճնշում է հոգինԱմենը, ինչ որ ճնշում է հոգին…Այն ամենը, ինչ ճնշում է հոգին, պետք է չլինի…Հոգին պետք է լինի ազատ, պետք է ճախրրի: Ճախրի այն ուղով, որով պետք է ճախրի: Հոգու ազատությունը նաև մարդու և մտքի ազատություն է: Իսկ ի՞նչն է ճնշում հոգին: Մարդուն ճնշում է այն ամենը, ինչ խանգարում է հասնել նպատակին, երազանքին: Ճնշումները այն ամենն են, ինչ-որ մեզ խանգարում են կյանքում: Կյանքի ճանապարհի ամենաանսպասելի և աննկարագրելի խոչընդոտներն ու խանգարող հանգամանքները, որոնք կանգնեցնում են ճանապարհին: Տարօրինակ է այն ճանապարհը, որ առանց դժվարությունների և խոչնդոտների է, սակայն այն չկա իրականում: Մարդիկ պետք է այնքան ուժեղ լինեն և պայքարեն, որ ոչ մի ճնում չճնշի իր ազատոթյունը, չճնշի մարդու հոգին, միտքը, ներդաշնակությունը…Պետք է ճախրի միտքը, պետք է ճախրի հոգին, պետք է ճախրի ազատությունը և լինի ներդաշնակություն, որը արդեն իսկ մարդու ազատությունն ու հանգստությունն է: Հոգին պետք է չճշնվի, որ մարդ կարողանա առանց կաշկանդվելու շարժվել առաջ: Միշտ դեպի առաջ…

Երկնքից վեր…

Картинки по запросу երկինք ամպԵրկնքից վեր…Կա մի աշխարհ երկնքից վեր…Մի ամբողջ հրաշք…Երբ նայում ես վեր ու տեսնում կապո՜ւյտ երկինք, այնքան պարզ ու ջինջ…Կարծես հայտնվում ես երկնքից վեր՝ մի ուրիշ աշխարհում: Այն քաշում է, տանում է՝ մի կապույտ ու ջինջ աշխարհ, որտեղ բոլորն են ուրախ, որտեղ բոլորն են երկնում ու մտորում, որտեղ ամեն մեկն ապրում է և ճախրում: Քայլում ես մոլորված ու չես հասկանում՝ ինչ հրաշք է եղել, թե որտեղ ես հայտնվել: Երկնքից վեր աշխարհն ուրիշ է, այն փոխվում է, այն փոխում է: Բոլորովին էլ նման չէ մեր աշխարհին: Այնտեղ բոլորն են սիրում ու երկնում: Այնտեղ չկա չարություն, ատելություն, դաժանություն…Այնտեղ միայն ժպտում են, ճախրում, այնտեղ թռչուններն ազատ ճախրում են, մարդիկ՝ ազատ մտածում, իսկ ծովի ալիքները, առանց վարարելու, հանգիստ և հանդարտ գալիս-գնում են, գալիս, էլի գնում: Երկնքից վեր ամեն ինչ երկնային է…

Երանի ես փոթորիկ լինեի…

Картинки по запросу փոթորիկԵրանի ես փոթորիկ լինեի…Երանի կարողանայի ուզածս պահին փոթորկել: Հաճախ մարդիկ հենց բնության ահեղ երևույթներից են սթափվում և սկսում գնահատել այն ամենը, ինչ ունեն՝ ընկերներ, կյանք, ժամանակ…Երանի, թե փոթորիկ լինեի ու կարողանայի ուժգին փոթորկել և ամբողջ աշխարհի վրայից տանել ատելությունը, աղբը, թախիծը, տխրությունը: Այս բնության մեջ կան այնքան գեղեցիկ  երևույթներ, որոնք ուղղակի աննկարագրելի են: Կարծում եմ, որ փոթորիկը, քամին, ցունամին ունեն այդ նույն խորհրդանիշը, որպեսզի մաքրեն, տանեն աշխարհի վրայից ատելությունն ու տխրությունը: Դրանք այնքան էլ լավը չեն. ինչու տխրել և թախծել, եթե կարելի է ժպտալ և ապրել, ինչու ատել, եթե կարելի է սիրել: Փոթորիկն ու քամին իմ ամենասիրելի բնության երևույթներից են՝ հենց այդ պատճառով: Երանի, թե լինեի մի փոթորիկ, երբ ցանկանայի փոթորկել և մարդկանց հասկացնել կյանքի գինը և կարողանայի աշխարհից սրբել և ոչնչացնել ատելությունը, տխրությունը, թախիծը, աղբը, վատ և դաժան բաները:

Ամանորն առիթ է ինչի՞ համար…

Картинки по запросу ամանորԱմանորը մի գիշեր է, որով սկսվում նոր ավելի երիտասարդ տարին: Ես կարծում եմ, որ այն առիթ է բարություն անելու: Առիթ է շնորհավորելու, մարդկանց ուրախություն և ժպիտ պարգևելու: Ամանորը հրաշքների գիշեր է, իհարկե կան մարդիկ, ովքեր չեն հավատում այդ գիշերվա հրաշքներին, բայց ես ինքս հավատում եմ: Հավատում եմ երազանքներին, հրաշքներին ու ինչքան դրանց հավատաս այդքան քո կյանքը ուրախ և գեղեցիկ կանցնի: Ամանորյա գիշերը հրաշքների գիշեր է, այն առիթ է երջանկանալու և երջանկացնելու, ժպտալու և ժպիտներ նվիրելու: Ամեն ամանորի գիշեր դու ինքդ յուրաքանչյուրին մի փոքրիկ ժպիտ ես նվիրում, որի առիթ է հենց ամանորն է: Ամանորը այն առիթն է, որ դու հավատում ես հրաշքներին, երազանքներին, ինքդ ուրախանում ես, ժպտում և նույնը պարգևում մարդկանց: