Երանի ես փոթորիկ լինեի…

Картинки по запросу փոթորիկԵրանի ես փոթորիկ լինեի…Երանի կարողանայի ուզածս պահին փոթորկել: Հաճախ մարդիկ հենց բնության ահեղ երևույթներից են սթափվում և սկսում գնահատել այն ամենը, ինչ ունեն՝ ընկերներ, կյանք, ժամանակ…Երանի, թե փոթորիկ լինեի ու կարողանայի ուժգին փոթորկել և ամբողջ աշխարհի վրայից տանել ատելությունը, աղբը, թախիծը, տխրությունը: Այս բնության մեջ կան այնքան գեղեցիկ  երևույթներ, որոնք ուղղակի աննկարագրելի են: Կարծում եմ, որ փոթորիկը, քամին, ցունամին ունեն այդ նույն խորհրդանիշը, որպեսզի մաքրեն, տանեն աշխարհի վրայից ատելությունն ու տխրությունը: Դրանք այնքան էլ լավը չեն. ինչու տխրել և թախծել, եթե կարելի է ժպտալ և ապրել, ինչու ատել, եթե կարելի է սիրել: Փոթորիկն ու քամին իմ ամենասիրելի բնության երևույթներից են՝ հենց այդ պատճառով: Երանի, թե լինեի մի փոթորիկ, երբ ցանկանայի փոթորկել և մարդկանց հասկացնել կյանքի գինը և կարողանայի աշխարհից սրբել և ոչնչացնել ատելությունը, տխրությունը, թախիծը, աղբը, վատ և դաժան բաները:

Оставьте комментарий