Լուսե ստվերներ…

Картинки по запросу Լույս և ստվերԼուսե ստվերներ…Ստվերներն առանց լույս ոչինչ են…Կյանքի ստվերները մեզ ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում: Ստվերներից են՝ ԵՐԲԵՔԸ, ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱԽԸ, ՄԱՀԸ…Այն չարաբաստիկ ստվերները, որոնք կարող են մեզ կործանել, եթե իհարկե մենք չպայքարենք, իսկ մենք կպայքարե՞նք: Դրանում է կայանում խնդիրը, որն էլ ունի իր լուծումը: Ստվերները հայտնվում են այն մարդկանց կյանքում, ովքեր չեն սիրում պայքարել, և այդպես նրանց մոտ շատանում են ստվերները, որից հետո միայն մնում է այն վերածել լուսե ստվերների, դարձնել լույս: Ինչպե՞ս: Ասեմ, թե ինչպես: Այդ ստվերները մենք պետք է օգտագործենք և նրանց դարձնենք ավելի լավը, նրանց մեջ լավն ու լույս ստեղծենք: Վախը հաղթահարենք, մենակության չմատնվենք, երբեք չասենք՝ երբեք, և մահին չընդունենք ու պայքարենք: Հենց այդ ստվերներն են ծածկում կյանքի ծուղակներն ու դժվարությունները, այդ պատճառով էլ նրանք շատ հանկարծակի և անսպասելի են հայտնվում: Այդ ստվերներին մենք պետք է սարքենք լուսե ստվերներ, լապտերներ, որոնք ոչ թե կմռայլեցնեն և խավար կդարձնեն մեր կյանքը, այլ կլուսավորեն և պայծառ կդարձնեն: Դա է կյանքի գաղտնիքը: Պետք է պայքարել և ստվերներին վերածել կյանքի լույսի՝ լուսե ստվերների:

Ընդունիր այնպիսին ինչպիսին կա…

Картинки по запросу мыслиԸնդունիր այնպիսին, ինչպիսին կա…Մի փորձիր փոխել նրան…Նա այնպիսին է, ինչպիսին կա, ընդունիր նրան այդպիսին: Միգուցե ունի շատ խենթ բնավորություն, միգուցե հաճախ է նեղանում, հաճախ է մեկուսանում, գուցե և չափազանց բարի և միամիտ է: Չփորձես փոխել նրան, դա նրան ցավ կպատճառի: Ասել եմ ու կրկնեմ, որ մարդիկ տարբեր են, հատկանիշներն ու բնավորությունները՝ նույնպես: Եթե շփվում ես, սիրում ես մի մարդու, երբեք պետք է չփորձես նրան փոխել կամ էլ համեմատել, չէ որ, երբ սիրում ես, դադարում ես համեմատել և չես տեսնում ոչ մի թերություն: Մենք՝ մարդիկս երբեք չենք հասկանում՝ երբ ենք մարդուն ցավեցնում, նեղացնում, մինչև չենք զգում այդ ամենը: Երբ մարդուն ցանկանում ենք փոխել և նրան էլ ասում ենք՝ փոխվի՛ր, նրան այնքան ցավ ենք պատճառում, որ բառերով չենք կարող նկարագրել: Իհարկե, մենք դա կհասկանանք, երբ նույնկերպ մեզ հետ վարվեն, բայց չէ որ հետո զղջալու ենք, ափսոսալու, ցանկանալու ենք ժամանակը ետ բերել, սակայն…Երբեք պետք չէ մարդկանց մեջ փնտրել այն, ինչ չկա, պետք է տեսնել այն, ինչ կա, պետք չէ փոխել մարդուն, այլ պետք է չնկատել այդ թերությունները, և վերջապես պետք է չհամեմատել երբեք ու երբեք, քանի որ հենց համեմատման ժամանակ են մարդկանց թերությունները ի հայտ գալիս, և այդ ժամանակ ոչ մեկ և ոչ մի բան չի կարող դրանք թաքցնել, եթե դու դա ինքդ չանես:

Չեմ կարողացել, չեմ կարողանում, չեմ էլ կարողանա…

Похожее изображениеՉեմ կարողացել, չեմ կարողանում, չեմ էլ կարողանա…Հաճախ մենք՝ երևակայական էկաներս, չենք հասկանում, թե երբ և ինչ պետք է անենք: Մեր կյանքը մի երկար ու անհուն ճանապարհ է, և մենք պետք է գիտակցենք, թե որ կյանքի որ պահին ինչ պետք է անենք, փորձել, թե սպասել, լսել, թե խոսել…Կյանքի յուրաքանչյուր ժամանակ պետք է փորձել և հույսը չկորցնել: Կյանքի տարբեր հատվածներում մենք տարբեր ենք լինում և կյանքում առհասարակ շատ ու շատ բաներ ենք սովորում, հաղթահարելով տարբեր բաներ՝ մենք փոխվում ենք: Լինում են բաներ կյանքում, որ մենք չենք կարողանում հաղթահարել և միանգամից հուսահատվում ենք, սակայն այդպես ճիշտ չէ, պետք է միշտ հույսով մնալ: Ես ինքս երբեմն կյանքում հուսահատվում եմ և չեմ կարողանում առաջ շարժվել, սակայն պետք է միշտ հույս ունենալ: Երբեք մի ասա՝ երբեք: Դու կարող ես անել ամեն բան, միայն պետք է փորձել և կյանքի յուրաքանչյուր փուլում չկորցնել հույսը: Հենց Ձեր խոսքերը կարող են Ձեզ հուսահատեցնել, պետք չէ ասել՝ ես երբեք չեմ կարող, և դոփել տեղում, պետք է միշտ հույս ունենալ և պայքարելով շարժվել առաջ: Կյանքը պայքար է: Ով պայքարում է, նա ապրում է: